Բրազիլական Սան Պաուլոյի հետնախորշերում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BFMTV-ն: Կրակն առնվազն 50 տուն ու կառույց է ոչնչացրել:

Իշխանության ներկայացուցիչները դժվարանում են նշել, թե ինչն է հրդեհի պատճառ դարձել:

Բժիշկների տեղեկացմամբ՝ մեկ մարդ է տուժել: Նրան հիվանդանոց են տեղափոխել: