Ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանին տուգանել են եւս 27 հազար ռուբլով՝ վարչական տուգանքը ժամանակին չվճարելու համար, հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։  

 «Քննելով վարչական հործը, հաշվի առնելով մեղքը մեղմացնող ու ծանրացուցիչ բոլոր հանգամանքները՝ դատավորը վճռել է Մարա Բաղդասարյանին տուգանել 27 հազար ռուբլի գումարի չափով»,- ասված է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԲԱղդասարյանը չէր ներկայացել դատական նիստին ու ներկայացրել էր միջնորդություն՝ գործն իր բացակայությամբ քննելու մասին։

Փետրվարի 27-ին հաշտարար դատավորը Մարա Բաղդասարյանին նշանակել էր եւս ութ տուգանք՝ 17 հազար ռուբլի գումարի չափով։