Իսլամիստ գրոհայինները այսօր հարձակվել են Լիբիայի Ռաս Լանուֆ նավթային նավահանգստի վրա, որը մարշալ Խալիֆ Հաֆթարի ղեկավարությամբ վերահսկում է երկրի բանակը: Այս մասին «Ֆրանս Պրես» գործակալությանը հայտնել է բանակի ներկայացուցիչ Ահմեդ Ալ-Մասմարին:
Լիբիայի նավթային հիմնական տերմինալները Հաֆթարի ուժերը իսլամիստներից ազատագրել են 2016 թվականին: Հաֆթարը չի ճանաչում Տրիպոլիում երկրի իշխանություններին, որը համագործակցում է իսլամիստների ջոկատների հետ:
Ալ-Միսմարին հայտնել է, որ Ռաս Լանուֆի վրա նոր հարձակումն այսօր ձեռնարկել են «Բենղազիի պաշտպանության բրիգադի» գրոհայինները, որոնց հաջողվել է գրավել տեղական օդանավակայանը:



























