Լիցենզիայից զրկված թաթարական բանկերի հաճախորդները հավաքվել են Կազանի Ազատության հրապարակում գտնվող կառավարության շենքի մոտ եւ վարչապետ Իլդար Խալիկովին են փոխանցել միջնորդագիր: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես նրան վերջնագիր եմ փոխանցել, որը 2 կետից է կազմված՝ բողոքարկել ԿԲ-ի որոշումը Թաթֆոնդբանկի եւ Ինտեխբանկի լիցենզիաներրը հետ կանչելու մասին, եւ երկրորդ պահանջը վերաբերում է բանկերի բոլոր վարկառուներին դրամական միջոցների ամբողջական չափով վճարմանը»,- ասել է ակտիվիստ Ալեքսանդրա Լիմանովան:
Առայժմ չի հաղորդվում Թաթարստանի իշխանությունների արձագանքի մասին:



























