Associated Press գործակալությունը իր հրապարակումներից հեռացրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կնոջ՝ Քարեն Փենսի էլեկտրոնային հասցեն:

«AP-ն հեռացրել է էլեկտրոնային հասցեն՝ տեղեկանալով, որ տիկին Փենսը նախկինի պես օգտագործում է հաշիվը»,-ասված է գործակալության՝ լրատվամիջոցների հետ կապերի գծով տնօրեն Լորեն Իսթոնի հայտարարությունում:

Նշենք, որ մարտի 3-ին գործակալությունն ներկայացրել էր երկրի փոխնախագահի կնոջ գործող էլեկտրոնային հասցեն այն նյութում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Փենսը Ինդիանայի նահանգապետ եղած ժամանակ կնոջ հետ միասին օգտագործել մասնավոր էլեկտրոնային հասցեն գործարար շփումների համար: Գործակալությունը պնդում էր, որ այդ հասցեն «կոտրվել է» 2016-ի հունիսին:

Փենսը պահանջել է գործակալությունից հեռացնել այդ տեղեկատվությունը եւ ներողություն խնդրել իր կնոջից: