ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայի հյուսիսում կառավարական ուժերի ու ԻՊ ահաբեկիչների միջեւ վերջերս ընթացած մարտերի հետեւանքով ավելի քան 65 հազար տեղահանվածներ կան, փոխանցում է «Ֆրանս Փրեսը»։

«Այս թիվը ներառում է մոտ 40 հազար տեղահանվածներ Էլ Բաբ քաղաքից ու հարակից Թադեֆ բնակավայրից, նաեւ 26 հազար տեղահանված՝ Էլ Բաբից արեւելք գտնվող բնակավայրերից»,- հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Սիրիական բանակն ու դաշնակից ուժերը փետրվարի 11-ին ոչնչացրել են Էլ Բաբից արեւելք գտնվող ԻՊ խոշորագույն ֆորպոստն ու իրենց վերահսկողության տակ վերցրել Տադեֆ բնակավայրն ու շրջակա գյուղերը։