ՆԱՍԱ-ն արդեն երրորդ անգամ է թողարկում անվճար ծրագրային ապահովման կատալոգ։ Այն պարունակում է տասնյակ ծրագրեր ու հավելվածների ելման կետեր, որոնք մշակվել ու օգտագործվել են գործակալության կողմից։
Ամենահետաքրքիր ծրագրերից մեկը կարող է դառնալ Station Spacewalk-ը՝ Միջազգային տիեզերական կայանի խաղ- սիմուլյատորը։ Այնտեղ յուրաքանչյուր խաղացողին առաջարկում են այցելել ՄՏԿ ու մի շարք առաքելություններ կատարել ՝ վերացնել կայանի անսարքությունները՝ այդ թվում բաց տիեզերքում աշխատանքներ իրականացնելով։ Մշակողները հավաստիացնում են, որ խաղում նկարագրված բոլոր սցենարների հիմքում իրական դեպքեր են։
Earth GRAM 2016-ը թույլ է տալիս օգտատերերին իմանալ մեր մոլորակի ցանկացած կետի մթնոլորտային բնութագրերը, այդ թվում օդի խտությունն ու կազմը, ջերմաստիճանը, քամու արագությունը Երկրի ցանկացած բարձունքի կամ վայրի համար։
Իսկ Worldview –ն հնարավորություն է տալիս դիտել մեր մոլորակի մակերեսի լուսանկարները, որոնք արբանյակներից են արված։ Իսկ դուր եկած լուսանկարները կարելի է ներբեռնել համակարգիչ։
Կարելի է նաեւ մտավոր ունակությունների ու մանր մոտորիկայի թեստեր անցնել։ Նման թեստեր են անցնում նաեւ տիեզերագնացների բոլոր թեկնածուները։




























