Չինաստանի հարավ- արեւմուտքում հնագետները գտել են 500 բրոնզե իր, որոնք ավելի քան 2․2 հազար տարեկան են, հայտնում է Սինհուան։

Բրոնզե իրերը հայտնաբերվել են Չենդու քաղաքում պեղումների ժամանակ։ Հնագետների ներկայացուցիչ Վան Տյանյուն հայտնել է, որ պեղվել են Չունցյու ժամանակաշրջանի 180 դամբարաններ։ Այնտեղ գտել են 540 բրոնզե իրեր, այդ թվում զենք, սպասք, գործիքներ ու ծիսական արձանիկներ։