Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. մարտի 9-ից Երեւան քաղաքի Գայի պողոտայում, Գեւորգ Չաուշի եւ Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները»,-ասված է ՃՈ տարածած հայտարարությունում: