ԵՏՄ շրջանակում ոչ մի երկիր չպետք է միության հաշվին տարաձայնություններ թույլ տա իրեն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Կարծում եմ, որ Միության իրավունքը չարաշահելն անթույլատրելի է, ինտեգրումը վերազգային բնույթ ունի: Այստեղ մենք քննարկում ենք հարցեր, որոնք բոլորին են վերաբերում»,- ասել է Մեդվեդեւը: