Գերմանիայի Կանաչների կուսակցության հայտնի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը գերմանական ARD հեռուստաընկերության եթերում խոսել է Թուրքիա-Գերմանիա վերջին օրերի լարվածությունից։
Ջեմ Օզդեմիրը քննադատել է թուրքական իշխանությունների անտրամաբանական արձագանքը գերմանական տեղական իշխանությունների կողմից հանրահավաքների ու հանդիպումների հետ կապված չեղարկումներին։
«Եթե Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Գերմանիայում Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն իրականացնել, պարտավոր են ընդունել Գերմանիայի օրենքները։ Եթե այդպես է, մենք էլ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հանրահավաք անենք։ Եթե Անկարան իմ անվտանգությունը կապահովի, ես պատրաստ եմ Թաքսիմում հանրահավաք անցկացնել»,-ասել է Ջեմ Օզդեմիրը։
Նշենք, որ վերջին օրերին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի ԱԳ նախարարի ու Արդարադատության նախարարի հանդիպումները թուրքական համայնքի հետ։
Հիշեցնենք, որ Ջեմ Օզդեմիրը կարեւոր դերակատություն է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման գործում։



























