«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC Kenwood Victor Entertainment Corporation» կազմակերպությունից` ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ:
Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ինչպես նշում է կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն, 2016 թվականի գարնանը մրցույթի ժամանակ տեսել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումը եւ տպավորվել: Ըստ նրա, ճապոնական երգերը կհնչեն եւ կտարածվեն ամբողջ աշխարհով երգչախմբի կատարմամբ:



























