Royal Jordanian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Հորդանանից Կատարի մայրաքաղաք է թռչել, թռիչքից կես ժամ անց օդանավակայան է վերադարձել։ Պատճառը «միկրոալիքյին վառարանի անսարքությունն է եղել», որը գործածվում է ուղեւորների սնունդը տաքացնելու համար, հաղորդում Petra News Agency–ն։
Դրա պատճառով Ինքնաթիռի խոհանոցում ծուխ է բարձրացել։ Օդանավի հրամանատարը վերադառնալու որոշում է ընդունել։
Օդանավում 87 ուղեւոր է եղել։ Ամանի օդանավակայան վերադառնալուն պես նրանց նստեցրել են Royal Jordanian Airlines–ի մեկ այլ ինքնաթիռ, որով նրանք Դոխա են մեկնել։



























