Հունգարիայի խորհրդարանը հավանության է արժանացրել բոլոր ներգաղթյալներին սիստեմատիկ կերպով կալանքի տակ պահելը, հաղորդում է France Press գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ձայների մեծամասնությամբ Հունգարիայի խորհրդարանը հաստատել է սիստեմատիկ կերպով ներգաղթյալների կալանքի տակ պահելը։ Փախստականները կտեղակայվեն «տարանցիկ գոտիներում»՝ Սերբիայի եւ Խորվաթիայի հետ սահմաններին, մինչ իշխանությունները որոշում կընդունեն նրանց վերաբերյալ։



























