Երեւանի շենքերից մեկի 3-րդ հարկի պատշգամբից մարտի 7-ին ընկած տղամարդու առողջական վիճակում դրական փոփոխություններ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։ Նա նշեց, որ տղամարդն ունի ողնաշարի, կոնքի կատրվածքներ եւ թոքերի սալջարդ, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 20/2 շենքի 3-րդ հարկի բնակիչը պատշգամբում գործ անելիս անզգուշությամբ ընկել է: Հարեւանների խոսքով՝ դեպքի պահին նա տանը մենակ չի եղել, այլ կնոջ եւ երեխաների հետ: Նրան առաջինն օգնության են հասել շենքի մոտակայքում գտնվող հարեւանները եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:




























