Շիրակի մարզի Կամո գյուղում մորն անցած տարվա նոյեմբերին սրճեփով սպանելու մեջ մեղադրվող 38–ամյա Լեռնիկը տեղափոխվել է հոգեբուժարան. նա անմեղսունակ է ճանաչվել։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. նոյեմբերի 6-ին ժ.03։00-ի սահմաններում Լեռնիկը հորեղբոր տանը կենցաղային առիթով վիճաբանել է ծնողների հետ։ Վիճաբանության ընթացքում Լեռնիկը հարվածել է հորը, ապա սուրճ եփելու մետաղական տարայով մի քանի անգամ հարվածել է մոր գլխին, պատճառել մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացրել նրա մահը:
Լեռնիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի 2–րդ մասով եւ 118–րդ հոդվածով։ Լեռնիկը սկզբում կալանքի տակ է եղել, ապա տեղափոխվել է հոգեբուժարան, քանի որ անմեղսունակ է ճանաչվել։
Նշենք, որ Լեռնիկն ամուսնացած է, ունի մանկահասակ երեխա։ Դեպքից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Երեւան, իսկ հայրն ու եղբայրները՝ Ռուսաստանի Դաշնություն։




























