Քաբուլում ռազմական հոսպիտալի վրա հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, եւս 66-ը վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Կավուսին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, մի քանի զինյալ պայթյուն են կազմակերպել Վազիր շրջանի ռազմական հոսպիտալի ետեւի պատի մոտ, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։
Սինհուայի փոխանցմամբ, ականատեսի խոսքով հնչել է երեք հզոր պայթյուն։



























