Չինաստանի իշխանությունների կողմից ամենաշատ որոնվող անձը, որը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ եւ թաքնվում էր ԱՄՆ-ում, Sky Net 2017 հակակառուպցիոն արշավի շրջանակում հանձնվել է Չինաստանի իշխանություններին, հողորդում է ՌԻԱ Նովոստին:

Չինաստանը 2015 թվականին փախուստի մեջ գտնվող կոռումպացված պաշտոնյաներին հայտնաբերելու համար գործարկել էր Sky Net 2017 հակակոռուպցիոն արշավը: Չինաստանի իշխանությունները Ինտերպոլին էին փոխանցել 100 ամենաշատը որոնվող, կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց ցուցակը:

1961 թվականին ծնված Վան Ցզին, «Լյաոնին ժիբաո» թերթի նախկին աշխատակիցը կասկածվում է խարդախությունների մեջ: Նա զբաղեցրել է վերոնշյալ ցուցակի 40-րդ հորիզոնականը:

Նշվում է, որ Sky Net  օպերացիայի շրջանակում 2016 թ. հաջողվել է 70 երկրից վերադարձնել կոռուպցիայի մեջ մեղադրվող 1032  անձի, այդ թվում՝  124  պետծառայողի: