Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանում նախօրեին մի կին բարձրահարկ շենքից ցած է նետվել: Նախնական տվյալներով` 52-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին են, որ իրենք հաղորդումն ստացել են  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Ըստ այդմ, հիվանդանոց է տեղափոխվել մի կին՝ ոտքերի բաց կոտրվածք, ներքին արյունահոսություն եւ գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ:

Կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: Կատարվում է նախաքննություն: