Իտալիայի իշխանությունները հարուստ արտասահմանցիների համար հարկման ֆիքսված դրույք են սահմանել, հայտնում է Պետական հարկային ծառայությունը: Այժմ Իտալիայի հարկայինների հետ խնդիր չունենալու համար բավական է տարեկան 100 հազար եվրո վճարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նորամուծությունը հաստատված է այս տարվա բյուջեում եւ կառնչվի միանգամից 1000 մարդու: Դրանից կարող են օգտվել արտասահմանցիները, որոնք վերջին 10 տարիներին 9 տարի Իտալիայի սահմաններից դուրս են ապրել: Համանման սխեմաներ են գործում նաեւ Գերմանիայում եւ Իսպանիայում:

Միասնական դրույքը կարելի է տարածել նաեւ ազգականների վրա, գույքի առանձին տնօրինման դեպքում նրանք պետք է վճարեն տարեկան հարկից 25 հազար եվրո:

Տնտեսական զարգացման նախարարի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Պագանիի խոսքով՝ այս միջոցառումն ուղղված է Իտալիա ֆինանսական ռեսուրսներ ուղղելուն, որն առաջացել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Նա հայտարարել է, որ «կառավարությունը միջոցառուների փաթեթ է ներկայացրել մարդկային կապիտալի ներգրավման եւ այն հոսքի որսման համար, որոնք անխուսափելիորեն լքելու են Լոնդոնը»: Խոսքը Brexit-ի հետեւանքներից օգտվելու եւ Միլանի բորսան համաեվրոպական ֆինանսական հաբ դարձնելու Իտալիայի իշխանությունների մտադրության մասին է: