ԱՄՆ քաղաքացի մի կին լրատվամիջոցներին ասել է, որ Հյուսիսային Կարոլինա նահանգում օդանավակայանի աշխատակիցներն իրեն թույլ են տվել ինքնաթիռ նստել՝ զննման ժամանակ չնկատելով լիցքավորված ատրճանակը: Այս մասին հաղորդում է  Fox News հեռուստաալիքը:

Կինը, ով ցանկացել է  անհայտ մնալ, հայտարարել է, որ զննման ժամանակ մոռացել է ցույց տալ ատրճանակը, իսկ օդանավակայանի աշխատակիցներն այն չեն նկատել: Կինն իր անփութության մասին գլխի է ընկել ինքնաթիռ նստելուց առաջ, սակայն իշխանություններին չի հայտնել, քանի որ վախեցել է իրավախախտման համար դատական հետապնդումից:

Նա զանգահարել է իր մորը, ով աշխատում է քաղաքացիական ավիացիայում եւ նրա խորհրդով հանել ատրճանակից փամփուշտները, իսկ ատրճանակը՝ թաքցրել: