Ամերիկյան Օհայո նահանգի Լինդհերստա քաղաքում չորս տարեկան աղջնակը համարյա կրկնել է «Օզ կախարդական երկրից» Դորոթիի սխրանքը, երբ նրան քշել է ուժգին քամին: Մեդիսոն Գարդների «թռիչքի» տեսանյութը նրա ծնողները հրապարակել են Facebook-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրանց տան տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է երեխան մոտենում մուտքի դռանը եւ բռնում բռնակը: Այդ պահին դուռը կտրուկ բացվում է, եւ աղջնակը թռչում է նրա հետ միասին:
Ծնողներն անմիջապես հասնում են օգնության: Ինքը՝ Մեդիսոնը, սկզբում շփոթվել է, բայց երբ ցույց են տվել տեսանյութը, չի կարողացել զսպել ծիծաղը: Ծնողները կրեատիվություն են դրսեւորել եւ տեսանյութին ավելացրել են «Come Fly with Me» երգը:




























