Իսպանական In-Tenta դիզայներական ընկերությունը հյուրանոցային շարժական համար է նախագծել, որը հնարավոր է տեղակայել՝ որտեղ ասես, հաղորդում է Daily Mail-ը:

Drop box կոչվող կառույցի հեղինակները երկու տարբերակ են առաջարկում՝ երկու կամ մեկ ննջասենյակներով: Առաջինում կարող է տեղավորվել զույգը, երկրորդում՝ չորս հոգուց կազմված ընտանիքը:

Drop box-ը պատրաստված է փայտից եւ այլ թեթեւ նյութերից, ուստի այն հնարավոր է հեշտորեն տեղափոխել տարբեր վայրեր, օրինակ՝ տանել ծովափ կամ բարձրացնել լեռներ: