Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հանել են արտաամուսնական սեքսի հետ կապված մեղադրանքը՝ ՀԱՀ-ի քաղաքացի Էմլին Կալվերվելից եւ նրա ուկրաինացի հարսանցու Իրինա Նոգայից, հաղորդում է BBC-ն:

29-ամյա Կալվերվելն ու 27-ամյա Նոգայը ձերբակալվել են մարտի 8-ին այն բանից հետո, երբ աղջիկը բժշկին բողոքել է փորացավերից: Բժիշկը պարզել է, որ նա հղի է:

Երբ երիտասարդները չեն կարողացել ամուսնական վկայական ներկայացնել, նրանք ձերբակալվել են հիվանդանոցում՝ արտաամուսնական սեքսի մեղադրանով, որը ԱՄԷ-ում ապօրինի է համարվում:

Դրանից հետո ձերբակալվածների ծնողները դիմել են ԱՄԷ իշխանություններին՝ երիտասարդներին ազատելու խնդրանքով:

Էմլին Կալվերվելի հայրը հայտարարել է, որ նախ շատ է ուրախացել, որ թոռ է ունենալու, սակայն հետո շատ է վախեցել որդու համար:

«Առաջին ընտանեկան հարսանիքին եւ թոռանս ծնունդին պատրաստվելու փոխարեն, մենք հուզմունք ու սթերս ենք զգում...Մենք միայն կարող ենք մտածել՝ ինչպես նրանց դուրս բերել այդտեղից»,-ասել է նա: