Վիեննայի Շյոնբրուն կենդանաբանական այգում 20 գանգրահեր փորահավի (peliacan) են ոչնչացրել՝ թռչնագրիպով վարակված լինելու պատճառով, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
«Այսօր առավոտյան մենք ստիպված էինք անզգայացնել բոլոր փորահավերին, որպեսզի պաշտպանենք մյուս թռչուններին»,-ասել է այգու անասնաբույժը:
Այգու առանձին տարածքներ փակ են այցելուների համար:Վիեննայի կենդանաբանական այգին հիմնվել է 1752 թվականին՝ որպես կայսերական գազանանոց եւ համարվում է աշխարում ամենահին այգին:
Նշվում է, որ թռչնագրիպը Եվրոպայում վայրի կենդանիների շրջանում մոլոգնում է արդեն մի քանի ամիս:




























