Մեծ Բրիտանիայի Բլեյնհեյմյան պալատում հին հռոմեական սարկոֆագ են գտել։ Պալատային անսամբլի աշխատակիցներն այն օգտագործում էին որպես ծաղկաման ՝ կակաչների համար, հայտնում է The New York Times–ը։
Հին արտեֆակտի ոչ ճիշտ գործածմանը ուշադրություն է դարձրել անտիկ իրերի հարցերով փորձագետը, երբ զբոսնում էր պալատի պարտեզում։ Նա ծաղկամանի վրա նկատել է գինովցած Դիոնիսոսի բնորոշ դիմագծերը, որը հենվել էր Արտեմիսին ու Հերկուլեսին զվարճացնող սատիրի վրա, նաեւ առյուծի գլուխներ։ Ավելի մոտիկից դիտելով՝ նա նկատել է, որ ծաղիկները տնկված են մարմարյա սարկոֆագի մեջ, որը պատրաստված է եղել Հռոմում 1800 տարի առաջ։ 19-րդ դարում այն հինգերորդ դուքս Մալբորո Ջորջ Սփենսեր Չերչիլի սեփականությունն էր դարձել։ Ի սկզբանե դուքսը սարկոֆագը օգտագործել էր պալատից ոչ հեռու գտնվող աղբյուրից ջուր հավաքելու համար, իսկ հետո այն սկսել է կատարել ծաղկամանի դեր։
Հիմա գիտնականները ուսումնասիրում են սարկոֆագը։ Այն սպիտակ մարմարից է, երկարությունը 198 սմ։ Սարկոֆագը պահպանվել է Ք․հ 300 –ականներից, ամենայն հավանականությամբ այն պատկանում էր ինչ-որ բարձրաստիճան անձի։ Առայժմ հայտնի չէ, թե ով է եղել քանդակագործը ու ով է եղել թաղված սարկոֆագում։ Պալատի ներկայացուցիչները հայտնում են, որ մտադիր չեն վաճառել այս սարկոֆագը, այն կմնա պալատում։




























