Հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ Սահմանադական դատարանի շենքի առջեւ Կորեայի հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեի աջակցության հանրահավաքի երկու մասնակիցներ են զոհվել, փոխանցում է «Սինհուան»։

Հայտնում են, որ նրանք զոհվել են անհայտ պատճառներով այն բանից հետո, երբ նրանց հասցրել են մոտակա հիվանդանոց։ Հակահրդեհային ծառայության տեղեկություններով հիվանդանոց էին տեղափոխվել մոտ 10 ցուցարարներ։

Մարտի 10-ին դատարանի շենքի մոտ հավաքվել էին Պակ Կըն Հեի հազարավոր համախոհներ, որոնք նրա աջակցության հանրահավաք էին անցկացրել։ Հիշեցնենք, որ ուրբաթ Սահմանադրական դատարանը հաստատել է Պակ Կըն Հեի իմփիչմենտը։