Դյուսերդոլֆի գլխավոր կայարանաում մարդկանց վրա կացնով հարձակված տղամարդը, ով միայնակ է գործել, պարզվել է, տառապում է պարանոյիդ շիզոֆրենիայով: Այսպիսին են հետաքննության նախնական տվյալները, հաղորդում է DW-ը:
Երկու մարդիկ, ովքեր ձերբակալվել են հանցանքի վայրի մերձակայքում, կապ չունեն միջադեպի հետ: Ահաբեկչության տարբերակը եւս չի հաստատվում:
«Բոլոր տուժածները ողջ են», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հարձակման արդյունքում 9 մարդ է վիրավորվել: Նրանցից 4-ը ծանր վնասվածքներ են ստացել, 5-ը՝ թեթեւ: Ծանր վնասվածքներ է ստացել նաեւ հարձակվողն ինքը՝ փախչելով հանցանքի վայրից՝ նա թռչել է կամրջից: Ոստիկանությունը ձերբակալել է նրան, տվյալ պահին նա հիվանդանոցում է գտնվում:



























