Ստամբուլում վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուները օդ բարձրանալուց հետո չեն պատասխանել Աթաթյուրքի անվան օդանավակայանի դիսպետչերի հարցմանը, հայտնում է Dogan. գործակալությունը։

 «Բարի օր, ձեր պլանը կա՞ (թռիչքի)։ Կարող եմ արդյո՞ք ես ձեզնից ստանալ նշանակության կետի ու ենթադրյալ երթուղու հաստատումը»,- մեջբերում է գործակալությունը դիսպետչերի ու ուղղաթիռի օդաչուների միջեւ բանակցությունների վերծանումը։ Այդ հարցմանը օդաչուները չեն պատասխանել։

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարարությունը հաստատել է, որ Ստամբուլում ուղղաթիռի կործանման պատճառը, որի հետեւանքով զոհվել է չորս ռուսաստանցի, հեռուստաաշտարակի հետ բախումն է եղել։

Ավելի վաղ Milliyet թերթը հայտնել էր, որ երթուղու քարտեզի վրա 257 մետր բարձրության հեռուստատեսային աշտարակը նշված է եղել որպես խոչընդոտ։ Բացի դրանից օդաչուներ հաճախ էին թռչում այդ գոտում ու հոյակապ գիտեին աշտարակի մասին։

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը հայտնել էր, որ առնվազն հինգ մարդ է զոհվել ուղղաթիռի վթարի հետեւանքով, որը ուժեղ մառախուղի պայմաններում ընկել էր ավտոմայրուղու վրա։ Վթարը տեղի է ունեցել 11։21-ին, թռիչքից 5-6 րոպե հետո։ Ուղղաթիռը պատկանում էր Eczacibasi ընկերությանը։ Օդաչուների խցում յոթ մարդ է եղել, նրանցից երկուսը՝ օդաչուներ։