Մալայզիայի իշխանությունները դեռեւս չեն որոշել` ինչ անել սույն թվականի փետրվարի 13-ին Կուալա-Լումպուրի օանավակայանում զոհված Կիմ Չոն Նամի` ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մարմնի հետ: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Հիլմի Յահյան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Նա ասել է, որ մարտի 10-ին ոստիկանությունն ավարտել է դատաբժշկական փորձաքննությունը եւ մարմինը հանձնել առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ երկրի օրենսդրությունը չի սահմանափակում ժամկետը, որի ընթացքում մարմինը պետք է տրվի հարազատներին:
«Հաշվի առնելով ռեզոնանսը` որոշում ընդունելու համար ժամանակ է անհրաժեշտ»,-ասել է Յահյան:



























