Չինաստանը կարող է մասնակցել Սիրիայի ենթակառույցները վերականգնելու աշխատանքներին` առանց բացառության բոլոր ոլորտներում: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիրիայի նախագահի խոսքով` պատերազմի ընթացքում ահաբեկիչները Սիրիայում ոչնչացրել են ենթակառույցների հետ կապված ամեն ինչ:
«Ինչպիսի՞ ոլորտում: Ցանկացած ոլորտում: ես ենթադրում եմ, որ Չինաստանը կարող է լինել (ենթակառույցի վերականգնման մասնակից), ցանկացած ոլորտում` առանց բացառության, քանի որ Սիրիկայում ենթակառույցների վնասվածք առկա է բոլոր ոլորտներում»,-ասել է Ասադը:



























