Դամասկոսը դրական է գնահատում ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը ահաբեկչության դեմ պայքարում, սակայն գործնականում առայժմ հնարավորություններ չի տեսնում ամերիկյան վարչակազմի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոնկոնգյան «Ֆենիկս» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ՏԵսականում այո, բայց գործնականում ոչ, քանի որ Սիրիայի ու ԱՄՆ-ի միջեւ չկան կապեր պաշտոնական մակարդակի վրա։ Նույնիսկ ԻՊ-ի դեմ գործողությունները անցել են առանց սիրիական բանակի կամ կառավարության հետ խորհրդակցությունների, ինչը ապօրինի է, ու ես այդ մասին միշտ ասել եմ»,- բացատրել է Ասադը։
Ասադը հավելե լ է, որ ահաբեկչության դեմ պայքարը չի կարող լինել ժամանակավոր, լոկալ կամ էլ սահմանափակվել միայն ԻՊ-ով։
«ՉԻ կարելի ահաբեկչության դեմ պայքարել լոկալ ձեւով, դա պետք է լինի համընդգրկուն պայքար, ոչ թե մասնակի կամ ժամանակավոր։ Այն չի կարող իրականացվել օդից, պետք է համագործակցել զորքերի հետ ցամաքում, դրա համար էլ Ռուսաստանն այդ հարցում հաջողության հասավ, աջակցելով սիրիական բանակին։ ԻՊ-ն ամբողջ ահաբեկչությունը չէ։ ԻՊ-ն ահաբեկչության մի ցանց է, «ան Նուսրան»՝ մեկ ուրիշ։ Սիրիայում այնքան շատ խմբավորումներ կան, որոնք ԻՊ չեն, բայց Ալ Կաիդա են, նույն վահաբիթական ծայրահեղական գաղափարախոսությունն ունեն»,- ասել է Ասադը։



























