Ճապոնիայում միջոցառումներ են տեղի ունեցել` ի հիշատակ 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի, հաղորդում է BBC-ն:

Ուղիղ ժամը 14:46-ին լռության րոպե է հայտարարվել` հենց այդ ժամին վեցը տարի առաջ Ճապոնիայի ափերին տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենահզոր` 9.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:

Ինչպես նշել է վարչապետ Սինձո Աբեն` ավերված ենթակառույցների վերականգնումը գրեթե ավարտված է, իսկ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում տարհանման ռեժիմն աստիճանաբար չեղարկվում է:

2011 թվականի մարտին գրանցված երկրաշարժից հետո Ճապոնիայի հյուսիս-արեւելքում հսկայական ցունամի տեղի ունեցավ, որի բարձրությունը հասնում էր 15 մետրի: Ողբերգության արդյունքում զոհվել ու անհետ կորել է 18 հազար մարդ: