Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում «Ռուսթավի 2» հեռուստաալիքի աջակցության համերգ-ակցիա է անցկացվում: «Գրուզիա On-line»-ի փոխանցմամբ՝ հավաքվածներին դիմել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զաալ Ուդումաշվիլին:

«Մենք ՄԻԵԴ-ում պատմական հաղթանակ ենք գրանցել, բայց դա պայքարի միայն մեկ փուլն է, որում մենք հաղթել ենք: Վերջնական հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ երկրում ոչ ոք չկարողանա ոտնձգություն կատարել ազատ խոսքի դեմ»,- ասել է նա:

Ուդումաշվիլին շնորհակալություն է հայտնել ակցիայի մասնակիցներին, ինչպես նաեւ քաղաքացիական հանրությանը, քաղաքական կուսակցություններին, «Ռուսթավի 2»-ի աշխատակիցներին եւ անձամբ ընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային: