Ադրբեջանի քաղաքացի Էմին Սադիգովը դանակի մահացու հարված է հասցրել հորը՝ Սադիգ Սադիգովին (1962թ. ծնված): Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Էմին Սադիգովը նաեւ դանակով վիրավորել է մորը՝ Յասմեն Սադիգովային (1967թ. ծնված), ով փորձել է նրան կանգնեցնել:
Ըստ նախնական տեղեկատվության՝ Է.Սադիգովը բանտից դուրս է եկել կես տարի առաջ: Նշվում է, որ նա մեծ գումար է պարտք վերցրել եւ փորձել է ծախել ծնողների տունը՝ պարտքը մարելու համար: Կոնֆլիկտն այդ հողի վրա է ծագել




























