Վարշավայի դատախազությունը հարցաքննության է կանչել Եվրախորհրդի վորընտրված նախագահ Դոնալդ Տուսկին։
Տուսկին կանչել են որպես ականատես լեհական հատուկ ծառայությունների նախկին ղեկավարության գործով, որոնք որոշել էին համագործակցել ռուսական ԱԴԾ-ի հետ, երբ Տուսկը Լեհաստանի վարչապետն էր, հայտնում է DW –ը։ Համապատասխան հայտարարություն է արել Վարշավայում շրջանային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Միխալ Ջեկանսկին։
Լեհաստանի իշխանությւոնները չեն քողարկում իրենց զայրույթը Տուսկի վերընտրման կապակցությամբ։ «ԵՄ-ի դրոշի ներքո Լեհաստանի վրա հարձակում է տեղի ունենում»,- հայտնել է լեհ պահպանողականների առաջնորդ, իշխող «Օրենք ու արդարություն»կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին։
Երկրի նախագահ Անջեյ Դուդան էլ հայտնել է, որ Տուսկին շնորհավորել է միայն դիվանագիտական էտիկետից ելնելով։ Լեհաստանը ԵՄ 28 երկրներից միակն էր, որը դեմ է քվեարկել Տուսկի թեկնածությանը։




























