Իռլանդիայի առափնյա պահպանության ծառայության ուղղաթիռը, որում չորս մարդ է գտնվել, անհետացել է երկրի արեւմտյան ափին: Անձնակազմի անդամներից մեկը փրկվել է, հաղորդում է BBC-ին:
Ուղղաթիռի անձնակազմի անդամների հետ կապը կտրվել է երեքշաբթի գիշերը, տեղական ժամանակով ժամը 1-ի մոտակայքում: Ուղղաթիռն այդ ժամանակ գտնվել է Մեյո կոմսության ափերից շուրջ 150 կմ հեռավորությամբ:
Հաղորդվում է, որ անձնակազմի փրկված անդամի վիճակը ծայրահեղ է գնահատվում: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:




























