Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում ծխացել է գազօջախ, ինչի հետեւանքով տուժել է 87-ամյա Մ. Ե.-ն, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:




























