Իսպանիայի ազգային ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել, որի ընթացքում բնակարանային գողություններով զբաղվող, այսպես կոչված, «վրացական մաֆիայի» 48 անդամ է ձերբակալվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Գործողության ընթացքում թանկարժեք զարդեր (600 զարդ), էլեկտրոնիկա, 13 հազար եվրո կանխիկ գումար, փաստաթղթեր եւ գործիքներ են հայտնաբերել, որոնք օգտագործվել են գողություն կատարելիս:

Այսպիսով, ոստիկանությունը 40 հանցագործություն է բացահայտել, որոնք կատարվել են Մադրիդում եւ Մուրսիայում, ինչպես նաեւ մեկ հանցագործություն՝ Վրաստանում: