Սոմալիում ծովահենների զավթած Aris 13 նավթային լցանավը ազատագրվել է, եւ լցանավի անձնակազմի անդամները նորմալ իրավիճակում են գտնվում, հաղորդում է «Սինխուա»-ն։
Աֆրիկյան Եղջյուր կազմակերպությունից Ջոն Սթիդը սոցկայքի իր էջում հայտնել է լցանավի ազատագրման մասին՝ նշելով, որ այժմ լցանավն ուղղվում է Սոմալիի Բոսասո նավահանգստային քաղաք։
Ինչպես հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ երբ տեղի ցեղերի ավագանին ու տեղական իշխաությունները ծովահենների հետ բանակցություններ են վարել, նրանք համաձայնել են ազատել լցանավը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Սոմալիի հյուսիս-արեւելքում գտնվող ջրային տարածքում ԱՄԷ-ից մի ընկերության պատկանող լցանավը զավթել էին ծովահենները։




























