Իսրայելցի զինծառայողները կրակել են բողոքող պաղեստինցիների վրա՝ սպանելով 16-ամյա դեռահասի, հայտնում է «Ռեյթերը»:

Նշվում է, որ օկուպացված Արեւմտյան ափում բողոքի ակցիային մասնակցող պաղեստինցիները անցնող ավտոմեքենաների վրա հրկիզող խառնուրդով շշեր են նետել, որի պատճառով իսրայելցի զինծառայողները կրակ են բացել:

Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները դեռեւս ստուգում են դեռահասի զոհվելու տեղեկությունը: