Պերուի նախագահ Պերու Պեդրո Կուչինսկին հայտնել է, որ 766 մլն դոլար է հատկացնելու երկրում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների հետեւանքները վերացնելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին տվյալներով, վերջին ժամանակաշրջանում տարերքի հետևանքով զոհվել է 67 մարդ, հայտնում է «Ասոշիեյթիդ փրեսը«»։ Տուժել է 15 հազար կառույց, փլվել 117 կամուրջ ու ավելի քան հազար կիլոմետր ճանապարհ։
Վարչապետ Ֆերնանդո Սավալան էլ իր հերթին խոստացել է արտակարգ դրություն հայտարարել Լիմայի 16 օկրուգներում, որոնք լրջորեն տուժել են տարերքից։
Իշխանությունները հայտնել են վերջին ջրհեղեղները ամենաուժեղն են եղել վերջին տասնամյակում, ու դրանց պատճառը «Էլ Նինյո» կլիմայական ֆենոմենն է Խաղաղ օվկիանոսում։




























