Փարիզի Օռլի օդանավակայանում անհայտ տղամարդը հարձակվել է զինվորական պարեկի վրա, հաղորդում է BFM TV հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ տղամարդը փորձել է զենքը խլել օբյեկտը պահպանող զինվորից:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զինվորները կրակ են բացել, տղամարդը տեղում մահացել է:
Ներկայումս օդանավակայանում անվտանգության միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու համար արդյոք հարձակվողը համախոհներ չի ունեցել: Դեպքի վայր են եկել ոստիկանության հատուկջոկատայինները:




























