Մարտի 18-ին, ժամը 15-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 38-ամյա Արա Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2015թ. օգոստոսի 27-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Արա Հ.-ն փոխանցվել է Նոր Նորքի բաժնի ծառայողներին: