ԱՄՆ Նյու Յորք նահանգի Գրինբուրգ քաղաքում երեք տարեկան աղջնակի հայրը տեսագրել է, թե ինչպես է փոքրիկը խաղում երեք արքայական պիթոնների հետ, հաղորդում է Daily Mail-ը:

Ջենին ժպտալով օձերին պահել էր ձեռքերում: Ըստ պարբերականի` երեխայի հայրը տանը արքայական պիթոններ է բազմացնում: Նրա խոսքով` սողունները երեխայի համար վտանգ չեն ներկայացնում: