Jake + Maya Kids ընկերությունը հագուստի հավաքածու է թողարկել, որն աճում է երեխաների հետ միասին, հաղորդում է The Mashable-ը: Հավաքածուն ստացել է Metamorphosis անվանումը: Իրենց նախագիծը մոդելյորները ներկայացրել են Kickstarter-ի հարթակում:

Մոդելների դիզայնում կարգավորվող թեզանիքներ ու գոտիներ են գործածվել: Հավաքածուում ներառվել են զգեստներ, սպորտային վերնաշապիներ եւ հաստ բլուզներ: Գները տատանվում են 28- 75 դոլարի միջեւ: