Հյուսիսային Կորեան չի վախենում ԱՄՆ կողմից պատժամիջոցների ընդլայնումից, որի նպատակն է կտրել երկիրը համաշխարհային ֆինանսական համակարգից։ Փհենյանը մտադիր է արագացնել իր միջուկային ու հրթիռային ծրագրերը Այս մասին Reuters –ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Չո Մյոնգ Նամը։

Նրա խոսքով Փհենյանը մտադիր է զարգացնել «առաջին կանխարգելիչ հարվածի» հնարավորությունները, նաեւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընդլայնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։