Մի շարք երկրներ ընդհանուր 75,5 մլն դոլար կտրամադրեն ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո գործող մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հիմնադրամին՝ ամբողջ աշխարհում ահաբեկիչներից պաշտպանելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է Artnet-ը:

Նշվում է, որ Ֆրանսիան հիմնադրամին կտրամադրի 30 մլն դոլար: Հիմնադրամին ֆինանսական աջակցություն կցուցաբերեն նաեւ հետեւյալ երկրները՝ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ, Լյուքսեմբուրգ, Մարոկկո եւ Շվեյցարիա:

Ամերիկացի բարերար Թոմ Կապլանը խոստացել է մշակութային օբյեկտների պաշտպանության համար մոտ 1 մլն դոլար նվիրաբերել: