Չիլիի գերագույն դատարանը չորեքշաբթի դիկտատոր Աուգոստո Պինոչետի հետախուզության միանգամից 33 նախկին աշխատակիցների դատապարտել է տարբեր ժամկետներով ազատազրկման՝ հինգ ընդդիմադիրների առեւանգաման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրանք դատապարտվելկ են 3-15 տարի ազատազրկման: Հետաքննության տվյալներով՝ նրանց զոհերն են դարձել կոմունիստները, որոնք ձերբակալվել են 1987թ.՝ գեներալ Կառլոս Քարենի առեւանգման համար, իսկ հետո անհետացել են: Նրանք ուղղաթիռից դուրս են նետվել օվկանոս:

Պինոչետի ղեկավարման  շրջանում՝ 1973- 1990թթ., Չիլիում քաղաքական դրդապատճառներով սպանվել է գրեթե  3,2  հազար մարդ, շուրջ 1,2  հազարն անհայտ կորել է, մոտ 28 հազար մարդ ենթարկվել է խոշտանգումների: Պինոչետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, բայց 2006 թվականին նա մահացել է:

Վերջին տարիներին ռազմական խունատայի նախկին գործակալների նկատմամբ մշտական դատական գործընթացներ են իրականացվում: