ՀՀ սոցիալական ծառայությունները արագացված կարգով կաջակցեն մարտական գործողություններում տուժած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին։

Այդ մասին որոշումն ընդունվել է մարտի 23-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը զինծառայողների մասին 3 օրվա ընթացքում տեղեկություն կստանա, որից հետո զինծառայողներին սոցիալական աջակցության խումբ կձեւավորի։ Այդ աշխատանքին կմիանան նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։